Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԱԻՆ-ը կիրառում է Ճապոնիայի փորձը. իրագործվում է Սողանքային աղետի կառավարման ծրագիրը

Society

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 25-ին «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման» ծրագրի իրագործման շրջանակներում կայացավ  Միասնական համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հանդիպում, որը վարեցին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին: 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի» վերջնական գնահատման  արդյունքների ներկայացումը և ծրագրի շրջանակներում օգտագործված սարքավորումների հանձնումը հայկական կողմին:

Ճապոնիայի կառավարության և իր անունից ողջույնի խոսքով ներկայացավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին. «Անչափ ուրախ եմ այստեղ գտնվելու և ծրագրի արդյունքները տեսնելու համար: Ճապոնական կառավարությունը խթանում է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող յուրաքանչյուր ծրագիր: Այս ամենի վկայությունն է հենց Սենդայի գործողությունների ծրագիրը:

Հայաստանը և Ճապոնիան տարերային աղետների դեմ պայքարի ընդհանուր պատմություն ունեն: Շնորհակալ ենք նաև նախարար Ա. Երիցյանին՝ հայ-ճապոնական համագործակցության ուղղութ յամբ տարվող մեծ ջանքերի համար: Համոզված եմ, որ երկու երկրների՝ աղետակայուն հասարակություն ունենալու մեր աշխատանքները կշարունակվեն,- եզրափակեց դեսպանը»: 

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը՝ երախտիքի խոսք ուղղելով դեսպանին. «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ երկար տարիների մեր համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել:

«Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կիրառվեց սողանքային աղետի կառավարման ոլորտում ճապոնական փորձը: Ունենալով ակնհայտ ձեռքբերումներ՝ ես հույս եմ հայտնում, որ այս հանդիպման վերջում մենք կարձանագրենք ծրագրի բարձր գնահատականն այնպես, ինչպես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված նախորդ ծրագրերի դեպքում: Մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2010 թ.-ից, երբ ճապոնական կառավարությունը 28 հրշեջ-փրկարարական մեքենա հատկացրեց մեր հանրապետությանը»:

Մեծարգո դեսպան, իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ, Ճապոնիայի կառավարությանը, մեր ճապոնացի գործընկերներին այսքան անհրաժեշտ ու նպատակային աջակցության և արդյունավետ համագործակցության համար և հուսով եմ, որ  այն ջերմ հարաբերությունները, որ ձեռք է բերվել նախարար Արմեն Երիցյանի ջանքերով և ղեկավարությամբ, կպահպանվի և կկրի շարունակական բնույթ:

Զեկույցներով հանդես եկան վերջնական գնահատման նպատակով Հայաստան ժամանած խմբի ղեկավարն ու փորձագետները, ովքեր այս տարվա հունվարի 7-ից սկսել էին աշխատանքները, այսօր ներկայացրեցին դրանց արդյունքները: Փորձագետները նշեցին, որ 2014 թ.-ից մեկնարկած ծրագիրը հնարավոր կլինի ավարտել նախանշված ժամանակահատվածում՝ 2017 թ.-ի հուլիսին:

Երկկողմ համաձայնության արդյունքում ստորագրվեց ծրագրի շրջանակներում օգտագործված սարքավորումների՝ հայկական կողմին հանձնման փաստաթուղթը:

Հանդիպումն ամփոփեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը. «Ծրագրի գնահատող խմբի անդամների կողմից քիչ առաջ արված զեկույցը մեկ անգամ ևս ապացուցեց ծրագրի արդյունավետությունը, ճապոնացի փորձագետների և հայկական կողմի մասնագետների շահագրգռվածությունը ծրագրի հաջող ընթացքի և հետագա շարունակականության ապահովման գործում»:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը հիմք կհանդիսանա հետագայում մեր երկրում սողանքային աղետի կառավարման առավել արդյունավետ համակարգի ձևավորման համար: Դրա համար կա կամք, կա գիտելիք, կա տեխնոլոգիա: 

«Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի» շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշ մարզի Գետահովիտ համայնքները: Այս համայնքներում 2016 թ. իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվում են գրունտային ջրերը, ինչը թույլ է տալիս զսպել սողանքային երևույթների հետագա զարգացումները:

Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել էր Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:

Ծրագրի շրջանակներում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որն իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ:

ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումներն իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում:

Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որն երեք փուլով անց է կացվել Ճապոնիայում:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues