Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև պատ կառուցելու հրամանագիրը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարական հրամանագիր է ստորագրել` կարգադրելով Ներքին անվտանգության վարչությանը պատ կառուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ թեև ամերիկացի հարկատուները վճարելու են կառուցման աշխատանքների նախնական արժեքը, Մեքսիկան «նրանց հետագայում կփոխհատուցի»: Նա հաստատել է, որ պատի կառուցումը շուտով կմեկնարկի:
«Հնարավորինս շուտ, երբ ֆիզիկապես կարողանանք դա անել: Կասեի ամիսների ընթացքում, այո', կարծում եմ ամիսներ անց կսկսենք կառուցումը», - ասել է հանրապետական Թրամփը: