Փող չունեք, ֆուտբոլ մի գնացեք
SportՎերջին օրերին Հայաստանի ֆուտբոլային կյանքում ազգային հավաքականի խաղերից, թիմի կադրային կորուստներից հետո ամենաքննարկվող թեման Հայաստան - Սերբիա եւ Հայաստան - Ֆրանսիա խաղերի տոմսերի գներն էին:
Երկրպագուների շրջանում այն դժգոհության ալիք բարձրացրեց, սակայն ինչպես միշտ ոչինիչ չփոխվեց: Այս անգամ տոմսերի գները բարձրացել էին՝ դառնալով 4000 - 10 000 դրամ: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երեւանյան հանդիպումների տոմսերի գները 3000 - 8000 դրամ էին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պնդմամբ՝ գները ՈւԵՖԱ-ի պահանջին համապատասխան են: Ստացվում է, որ ՈւԵՖԱ-ի պահանջները տարածվում են միայն Հայաստանի վրա:
Օրինակ՝ Սերբիա - Ալբանիա խաղի գները սկսում են 300 դինարից՝ 1300 դրամից, Բելառուս - Սլովակիա խաղինը՝ 1700 դրամից, Մոլդովա – Ավստրիա խաղինը՝ 2000 դրամից: Ուկրաինայում տոսմերի գները Մակեդոնիայի հետ խաղին սկսում էին 1400 դրամից: Ռումինիա – Հունգարիա խաղի տոսմերը սկսվում էին 2200 դրամից, Ղազախստան - Չեխիա խաղում՝ 1300 դրամից: Ռուսաստան - Մոլդովա խաղի տոսմերի գները սկսվում էին 3100 դրամից: Ի դեպ, այդ խաղն անցկացվում էր «Սպարտակի» նորակառույց հիանալի ստադիոնում: Վրաստանում հավաքականի խաղերի գները նույնպես սկսում են 1400 դրամից:
Շարունակությունը՝ այստեղ: