Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հորդանանի թագավորի հետ
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլա II Բեն Ալ Հուսեյնի հետ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի կայքը:
«Քննարկվել են ռուս-հորդանանյան համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում փոխադարձ կապերի զարգացման հեռանկարները: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի շուրջ», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Հորդանանի արքայից սիրիական հարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին աջակցելու համար, որոնք մեկնարկել են Աստանայում:
Կողմերը նաև քննարկել են միջազգային ահաբեկչությանը հակազդելու համատեղ քայլերը: