Լավրովը գնահատել Է սիրիական հակամարտության կարգավորման հեռանկարները
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Աստանայի բանակցություններից հետո սիրիական հակամարտության կարգավորման ոչ վատ հեռանկարներ Է տեսնում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ոչ վատ»,-ասել Է Լավրովը, պատասխանելով այն հարցին, թե ինքը կարգավորման ինչ հեռանկարներ Է տեսնում Ղազախստանում կայացած հանդիպումից հետո:
Իսկ այն հարցին, թե ինչ հետագա քայլեր են պլանավորվում ձեռնարկել, նախարարը պատասխանել Է. «Աշխատել, աշխատել եւ Էլի աշխատել»:
Սիրիայի խնդրի շուրջ բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի են ունեցել հունվարի 23-24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: