Շտայնմայերը ԳՖՀ-ի ԱԳ նախարարի լիազորությունները պաշտոնապես Գաբրիելին կհանձնի հունվարի 27-ին
International newsԳերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արտաքին գործերի նախարարի լիազորությունները պաշտոնապես Զիգմար Գաբրիելին կհանձնի հունվարի 27-ին:
Այդ մասին հայտնել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
«Հունվարի 27-ին արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր պաշտոնը հանդիսավոր պայմաններում կհանձնի Զիգմար Գաբրիելին: Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին արարողությանը կմասնակցեն հրավիրված հյուրեր»,-նշվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: