Բրիտանիայի Համայնքների պալատը Brexit-ի շուրջ կքվեարկի փետրվարի 8-ին
International newsՄեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները հունվարի 31-ին բանավեճերի ձեռնամուխ կլինեն Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ:
Այդ մասին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Այդ հարցի քննարկման եւ դրա շուրջ եզրափակիչ քվեարկության ողջ գործընթացը, ինչպես պլանավորվում Է, պետք Է ավարտվի փետրվարի 8-ին: Հաղորդագրություններում նշվում Է, որ այդ ժամանակացույցի մասին խորհրդարանի անդամներին հայտնել Է Համայնքների պալատի առաջնորդ Դեւիդ Լիդինգտոնը:
Համայնքների պալատում այդ գործըկնթացի ավարտից հետո Brexit-ի գծով պլանների քննարկումը կսկսվի Լորդերի պալատում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: