Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի ոչնչացման հարցը

Society

Հայկական պատվիրակության անդամները շարունակում են ակտիվորեն մասնակցել արդեն չորրորդ օրն ընթացող ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի քննարկումներին՝ յուրաքանչյուր առիթ օգտագործելով եվրոպական օրակարգում Հայաստանին հուզող խնդիրների արծարծման համար՝ չնայած հանգամանքին, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր այս նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված չեն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով. «Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «Իրավիճակը Սիրիայում և դրա ազդեցությունը շրջակա երկրների վրա» թեմայով հրավիրված հրատապ կարգով բանավեճի ձևաչափում ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ  բարձրացրել է Սիրիայում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, մշակութային օջախների ոչնչացման և մեծաթիվ սիրիահայ փախստականների հարցը:

Սիրիայում և դրանից դուրս ծավալվող իրավիճակը ԱԺ փոխխոսնակը խիստ մտահոգիչ է համարել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը գտնվում է Մերձավոր Արևելքի անմիջական հարևանությամբ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունները, որոնք սպառնում են մարդկանց՝ տարածաշրջանում և դրանից դուրս:

Մեր երկրի անունից ողջունելով հաստատված հրադադարի ռեժիմը այդ ծանր իրավիճակում, և, հույս հայտնելով, որ այն կհանգեցնի տևական խաղաղության՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ պատերազմը Սիրիայում ունեցել է ավերիչ ազդեցություն՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա՝ չշրջանցելով նաև հայերին՝ Սիրիայի, Իրաքի և տարածաշրջանի ավանդական համայնքներից մեկին:

«Մեր հայրենակիցներից շատերը կորցրել են իրենց կյանքը ահաբեկչական հարձակումների ևռազմական գործողությունների ընթացքում: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցներըև մշակութային հաստատությունները ավերվել են»,- փաստել է տիկին Նաղդալյանը՝ միաժամանակ հավելելով, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա հարյուր տարի առաջ, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների՝ բազմաթիվ արաբական երկրներում ապաստան գտնելու փաստը:

«Այսօր էլ հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, ստիպված ենկրկին լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայ ապաստան էգտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը մեկ շնչին ընկնող սիրիացի փախստականների թվովերրորÕ ¤ խոշորագույն ընդունող երկիրը Եվրոպայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել փախստականների աջակցման և ինտեգրման ուղղությամբ, առաջարկել փախստականների համար արագացված ապաստանի հայցման, բնակության թույլտվության և քաղաքացիության տրամադրման ընթացակարգերը: Պետությունը աջակցում է նրանց՝ բիզնեսի ստեղծման հնարավորությամբ, երկարաժամկետ բնակության վայրով, անվճար բժշկական օգնությամբ և կրթաթոշակով:

«Մենք հավատացած ենք, որ միջազգային հանրությունը պետք է առավել համարժեքորեն անդրադառնա Սիրիայի փախստականների, ինչպես նաև փախստականների և նրանց պաշտպանության ընդհանուր խնդրին»,- իր ելույթում հույս է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ առանձնապես ողջունելի համարելով Կիպրոսի նախաձեռնությունը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի իր նախագահության ընթացքում դիտարկելու մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես առաջնահերթություն:

«Մենք բոլորս մշակութապես աղքատացել ենք այս պատերազմի ընթացքում Սիրիայի շուրջ տեղի ունեցած բարբարոսական ավերածություններից հետո. Պալմիրան, Հալեպի Ցիտադելը ցայտուն օրինակներ են: Որպես աշխարհի քաղաքացիներ, մենք պատասխանատու ենք և պարտավոր ենք յուրաքանչյուր ջանք գործադրել՝ կանխելու մշակութային օբյեկտների ոչնչացումը թե՛ պատերազմական և թե՛ հատկապես խաղաղ  ժամանակահատվածում», - եզրափակել է ելույթը Հերմինե Նաղդալյանը»:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues