Նոամ Չոմսկին խիստ մտահոգիչ է համարում իրադրությունը Թուրքիայում
International newsԱմերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա Նոամ Չոմսկին մտահոգություն է հայտնել Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին նա խոսել է Արիզոնայի համալսարանում հրավիրված քննարկմանը:
Հանրաքվեի մասին խոսելիս այն «խիստ մտահոգիչ» անվանող Չոմսկին ասել է, որ «Թուրքիայում ազատությունն ու արդարությունը ողբերգական հետընթաց են ապրել»:
Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմիցառաջարկված սահմանադրական փոփոխություններին, որոնք բաղկացած են 18 կետից: Սահմանադրականփոփոխություններով երկիրն անցնում է կառավարման նախագահական համակարգի:
Մեջլիսում փոփոխությունների առաջարկի անցկացումը հնարավոր է եղել միայն ընդդիմադիր «Ազգայնականշարժում» կուսակցության աջակցության շնորհիվ:
Խորհրդարանի կողմից հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:Հանրաքվեն նախատեսվում է իրականացնել ապրիլիառաջին կեսին: