Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՔԾ-ն կոռուպցիոն բնույթի քրեական գործերի մասով զգալի աճ է արձանագրել

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի հունվարի 27-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները, առանձնացվել ծառայության կարևոր ձեռքբերումները և նախանշվել 2017թ.-ի հիմնական անելիքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

Ներկայացնելով 2016թ.-ի ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ հաշվետու ժամանակահատվածում քննված գործերի քանակը 7,8 տոկոսով աճել է. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2016թ.-ին քննվել է 705 քրեական գործ՝ 2015թ.-ին քննված 654 քրեական գործի փոխարեն:

Հատկանշական է, որ ծառայության վարույթում քննվել են ապացուցման տեսակետից առավել բարդ, բազմադրվագ և ուշագրավ այնպիսի քրեական գործեր,  որոնցով մեկ վարույթում կատարված նախաքննության ծավալներն առավել ընդգրկուն են եղել, քան կարող էին լինել տասնյակ քրեական գործերի ծավալները:

Դրանցից է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շինությունները զինված կազմակերպված խմբի կողմից զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 70 անձ:

Հարկ է առանձնացնել նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտանյութի գողության վերաբերյալ քննված քրեական գործը, որով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 անձ:

Ուշագրավ է, որ քննիչների ծանրաբեռնվածությունն աճել է ոչ միայն քրեադատավարական օրենսդրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ենթակայությանը հանձնված քրեական գործերի, այլ նաև  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված քրեական գործերի քննության հաշվին:

Այսպես, 2016թ.-ի ընթացքում ծառայության վարույթում քննվել է ՀՀ գխավոր դատախազի հանձնած 83 քրեական գործ, որոնք կազմում են վարույթում քննված բոլոր քրեական գործերի շ ուրջ 12 տոկոսը:

«Այդ գործերը եղել են ապացուցման տեսակետից առանձնակի բարդություն ներկայացնող կամ այլ քննչական մարմիններում տևական ժամանակով` նույնիսկ տարիներով քննված, հանցանքի ապացուցման տեսակետից անհեռանկար գործեր: Հատուկ քննչական ծառայությունում այդ գործերով կատարվել է անաչառ և արդյունավետ նախաքննություն: 2016 թ.-ի ընթացքում նման քրեական գործերից ավարտվել են 40-ը, որոնցից 16-ը՝ 34 անձի նկատմամբ կամ քննված գործերի գրեթե 50 տոկոսը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչն աննախադեպ ցուցանիշ է»,- ընդգծել է Մ. Բաբայանը

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 757 քրեական գործից /այդ թվում կրկնակի/ ավարտվել է` 465-ը կամ 61,5 տոկոսը, որոնցից 114-ը՝ 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 351-ը` կարճվել: Փաստորեն՝  2016 թ.-ի ընթացքում ավարտվել է 89 քրեական գործով կամ նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով ավելի, քան 2015թ.-ին, ինչն ակնհայտորեն վկայում է աշխատանքի արդյունավետության էական բարձրացման մասին:

Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

2016թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 389.842.200 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 379.910.600 ՀՀ դրամ կամ վնասի 97,5 տոկոսը:

2016թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 104 քրեական գործ:

Ի դեպ, 2016թ. ընթացքում կտրուկ աճել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով ակնհայտ սուտ մատնությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի քանակը. եթե 2015թ.-ին հարուցվել է այս բնույթի ընդամենը 21 գործ, ապա հաշվետու ժամանակահատվածում դրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է՝  հասնելով 44-ի: Սրան էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով ՀՀ դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իշխանության տարբեր մարմիններին կամ դատարաններում իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացնում և հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին:

Հաշվետու ժամանակահատվածում ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել են 405 նյութեր, քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1970 դիմումի, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 233-ով կամ 13,4 տոկոսով:

2016թ.-ին Հատուկ քննչական ծառայության իրականացրած գործունեությանն է անդրադարձել նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը` իր ելույթում նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայությունը կարողացել է պատվով կատարել իր առանձնահատուկ գործառույթները, որի մասին են վկայում դատավարական սեղմ ժամկետում, տակտիկապես գրագետ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու օրենսդրական պահանջի լիարժեք կատարմամբ իրականացված մի շարք վարույթներ:

Վ. Հովհաննիսյանը նաև կարևորել է 2016թ.-ի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրականացրած աշխատանքները լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասով. «Նախորդ տարի Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հանրությանն իրազեկել և լիարժեք տեղեկատվություն է տրամադրել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ: Ընդ որում, հատկանշական է, որ 2016թ.-ի ընթացքում նման գործերի թիվը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է. եթե 2015թ.-ի ընթացքում ծառայության վարույթ է ընդունվել լրագրողների մասնագիտական գործունեությանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով 4 քրեական գործ, ապա հաշվետու տարում քննվել է այդպիսի 15 գործ, որոնցից 8-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Ամփոփելով 2016թ.-ին ծառայության կողմից կատարված աշխատանքներն ու հիմնական ձեռքբերումները` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն առանձնահատուկ ընդգծել է.«Կարծում եմ` ծառայության 2017 թվականի գլխավոր խնդիրը շարունակելու է մնալ երկրում լայնամասշտաբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը: Այս ուղղությամբ ծառայության 2016 թվականի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավվել են:

Հաշվետու տարում 52 քրեական գործով աճել է ծառայության քննիչների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քր եական գործերի քանակը/356-408/: Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացել է, սակայն  այն դեռ բավարար համարել չի կարելի: 2017 թվականին մեր ջանքերը պետք է նպատակաուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարն էլ՛ ավելի ակտիվացնելու և այս ոլորտում մեր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,- նշել է Վ. Շահինյանը:

Ծառայության պետի խոսքով` մյուս կարևոր խնդիրը, որի լուծմանը պետք է  ներդնել աշխատակիցների ուժերն  ու  մեկտեղել բոլոր ջանքերը, ծառայության քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է. «Քննչական աշխատանքի պրակտիկայի խորն ու համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ քննության որակի ու արդյունավետության բարելավումը կախված է բազմաթիվ ենթախնդիրների ճիշտ ու համակողմանի լուծումից:

Այս առումով, կարծում եմ,  պետք է շարունակել ծառայության քննչական կազմը երիտասարդ, անաչառ, մասնագիտ ական պատշաճ մակարդակ և բարոյական հատկանիշներ ունեցող փորձառու  քննիչներով համալրելու գործընթացը. «Պետք է առանձնահատուկ ընդգծեմ, որ 2017 թվականին ծառայությունում իրականացվող կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություն է կատարվելու, այն է` ծառայության ներսում բարձրագույն ու գլխավոր պաշտոններում առաջացած թափուր հաստիքները համալրվելու են,որպես կանոն, մեր ծառայության բարեխիղճ և պրոֆեսիոնալ հատկանիշներով աչքի ընկած, որակյալ ու արդյունավետ  նախաքննություն իրականացնող քննչական կադրերով»:

Միաժամանակ, Վ. Շահինյանը փաստել է, որ համակարգի լավագույն աշխատակիցների նյութական ու բարոյական հասցեական խրախուսանքներին  զուգահեռ` ծառայությունը  հետևողականորեն  ձերբազատվելու  է աշխատաժամանակը անարդյունավետ ու ոչ  նպատակային օգտագործող, որակյալ ու արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծող աշխատակիցներից: Նախորդ տարվա ընթացքում արդեն իսկ ծառայությունից հեռացել են հատուկ քննչական ծառայության ծառայողին ներկայացվող պահանջներին չբավարարող 3 քննիչ:

Վահրամ Շահինյանն անդրադարձել է նաև այն խնդիրներին ու բացթողումներին, որոնց լուծմանն ու վերացմանը 2017 թվականին պետք է նպատակաուղղված լինեն համակարգի աշխատակիցների  բոլոր ջանքերը. «Առավել անաչառ լինելու համար պետք է նշել, որ Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում դեռևս կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ:

Մասնավորապես, արմատախիլ արված չեն նախաքննության ժամկետների չպատճառաբանված ձգձգման դեպքերը, թերություններ կան կոնկրետ քրեական գործերով քննությունն առավել արդ յունավետ կազմակերպելու, այն առավել արդյունավետ պլանավորելու, առանձին քննչական գործողություններն առավել օպերատիվ ու որակով կատարելու, հանցանքի կատարման պատճառների ու նպաստող պայմանների վերացման նպատակով շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետում միջնորդագրեր ներկայացնելու հարցերում:

Նշված և մյուս խնդիրների լուծման ուղղությամբ ծառայության ղեկավարությունը 2017թ-ի ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- ասել է Վ. Շահինյանը:

Անդրադառնալով 2017 թ.-ին իրականացվելիք ծրագրերին` ծառայության պետը կարևորել է միջազգային փորձի ներդրման նպատակով արտասահմանյան տարբեր երկրներում ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներն իրականացնող կառույցների հետ համագործակցության ստեղծմանը միտված գործընթացի շարունակականությունը:

Ըստ Վ. Շահինյանի` դեռևս նախորդ տարի սկիզբ առած այս աշխատանքը բավական արդյունավետ է եղել. «Տարեվերջին իմ հրավերով Հայաստանում էր Լիտվիայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատվիրակությունը՝ ծառայության տնօրենի գլխավորությամբ: Պատվիրակության անդամների հետ մեր եռօրյա քննարկումները հնարավորություն տվեցին ծանոթանալ հատկապես կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի` Լիտվիայի հատուկ քննչական ծառայության դրական փորձին:

2017 թվականին պետք է շարունակել հանցավորության դեմ պայքարի մեծ փորձ ունեցող մյուս պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության ուղիների որոնման աշխատանքները»:

Ի դեպ, Վ Շահինյանը կարևորել է ծառայության գործունեության հրապարակայնության ընդլայնման ուղղությամբ 2017-ին տարվելիք աշխատանքները` նշելով, որ պետք է ավելի մեծ հնարավորություն տալ հանրային հնչեղություն,  հասարակական մեծ վտանգավորություն ունեցող քրեական գործերը քննող քննիչներին զանգվածային լրատվամիջոցներով առավել հրապարակային արտահայտվել իրենց վարույթում քննված և ավարտված քրեական գործերով, քանզի դրանց լուսաբանումը ոչ միայն դաստիարակչական, այլ նաև լուրջ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ նույնաբնույթ նոր հանցագործությու նների կատարման համար:

Ըստ Վ. Շահինյանի` 2017 թվականին արվելու է հնարավոր ամեն ինչ` ծառայության առջև դրված խնդիրները լուծելու, առկա բացթողումները վերացնելու և այս տարվա նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:

Ի դեպ, խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը փոխանցիկ գավաթով պարգևատրել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությանը, որը 2016թ.-ին Հատուկ քննչական ծառայության 3 վարչությունների կատարած աշխատանքների արդյունքում ըստ ցուցանիշների և քննության արդյունավետության ճանաչվել է լավագույնը: 

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes