Թուրքիայում քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորի ձերբակալության որոշում է կայացվել
International newsԹուրքիայի մեջլիսում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները շարունակվում են:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Վանի քրեական դատարանը դատարան չներկայանալու պատճառով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Լեզգին Բոթանի և Ադեմ Գեվերիի վերաբերյալ բերման ենթարկելու և ձերբակալելու որոշում է կայացրել:
Ժողովուրդների դեմոկրատական
Թուրքական իշխանությունները շարունակում են հետապնդել և ձերբակալել ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին, ցանկանալով թուլացնել նրանց գոծունեությունը և մեջլիսում, և առհասարակ երկրում: