ԱՄՆ–ում դատարանը կքննի ԿՀՎ բանտերում ձերբակալվածների կտտանքների մասին դատական հայցը
International newsԱՄՆ Վաշինգթոնի նահանգի Սփոքան դատարանը որոշել է չմերժել երկու հոգեբանների դեմ դատական հայցը, որոնք զբաղվում են ԿՀՎ բանտերում ցուցմունք ստանալու կոշտ միջոցների, մասնավորապես ջրում խեղդելու կտտանքների մշակմամբ, հայտնում է AP–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատական հայցը ներկայացրել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը, որը պաշտպանում է հատուկ ծառայությունների խոշտանգումների զոհ դարձած մարդկանց շահերը։
Պատասխանող կողմը նախկին ռազմական հոգեբաններ Ջեյմս Միթչելն ու Բրյուս Ջեսսենն են։ 2002 թվականին նրանց վարձել էր ԿՀՎ–ն, որպեսզի մշակի ձերբակալվածներից ինֆորմացիա ստանալուն նպաստող համակարգ։
Շրջանային դատարանը վճռել է, որ հոգեբանները հատուկ ծառայությունների աշխատակիցներ չեն եղել, ինչպես պնդում է պաշտպանող կողմը, եւ ենթակա են դատական հետապնդման։