Եթե մի ճանապարհով գնում ես, պետք է մինչև վերջ գնաս. Գալուստ Սահակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որոշման մասին
PoliticsՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներքաղաքական վիճակը նորմալ է գնահատում՝ առանց ինտրիգների: «Ամեն ինչ իր հունով է գնում, սովորական մեր կյանքի ուղին է, եթե մի ճանապարհով գնում ես, պետք է մինչև վերջ գնաս, իսկ եթե այդ ճանապարհից շեղվում են, բնական է, նաև կորցնում ենք: Նույնն է նաև քաղաքականության մեջ», - «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ից նախկին վարչապետ Հովիկ Աբրա համյանի հեռանալուն՝ ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ չի կարծում, թե հնարավոր է կրկնվեն 2015թ. փետրվարյան իրադարձությունները:
«Եթե որևէ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետությանը, հնարավոր է ամեն ինչ: Բայց նման իրավիճակ չի կարող առաջանալ, որովհետև ընտրական պրոցես է, կարծում եմ, որ քաղաքական թիմերը համոզված են, որ ընտրություններից հետո մեկը մյուսին որևէ բանի համար չեն կարող մեղադրել»,- ասաց Սահակյանը: