Սիրիայի հարցով փետրվարի 8-ին Ժնևում կայանալիք բանակցությունները հետաձգվել են
International news«Փետրվարի 8-ը հետաձգվել է մինչև հաջորդ ամսվա վերջ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը՝ Մոսկվայում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը հավելում է, որ ՄԱԿ-ը, իր հերթին, չի մանրամասնել, թե երբ է կայանալու սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հաջորդ փուլը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում անցկացվել է Սիրիայի հարցով հանդիպումը, որտեղ Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակություններն առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Բանակցություններին մասնակցել են Ղազախստանը, Իրանը, Սիրիայի կառավարության պատվիրակությունը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը, Թուրքիան, Ռուսաստանը: Հանդիպման կազմակերպիչները մտադրված հրաժարվել են պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության համար ցուցանակներից՝ նրանց պարզապես անվանելով «Սիրիական Արաբական Հանրապետություն»: