Սիլվիո Բեռլուսկոնիին նոր մեղադրանքներ են ներկայացվել` «Ռուբիի գործով» վկաներին կաշառելու համար
International newsԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին նոր մեղադրանք է ներկայացվել «Ռուբիի գործով» հետաքննության շրջանակներում բացահայտված տվյալների հիման վրա:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով իտալական աղբյուրը, միլանյան դատարանում անցկացվել են Բեռլուսկոնիի դեմ « Ռուբիի գործով» վկաների առաջին լսումները՝ նախկին քաղաքական գործչի կողմից անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մասին:
Գործի ընդհանուր քննությունը` Բեռլուսկոնիի և վկաների մասնակցությամբ, սկսվել է 2016-ի ապրիլի 5-ին: Նախկին վարչապետի դեմ գործը վարում են Միլանի դատախազության աշխատակիցները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետաքննության տվյալների համաձայն` Բեռլուսկոնին իր հաշվապահին հանձնարարել է կանխիկ գումար փոխանցել որպես վկա հանդես եկող աղջիկներին, որպեսզի նրանք դատարանում սուտ ցուցմունք տան «Ռուբիի գործով»: