Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
International newsԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն`վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, նախագահների զրույցը 45 րոպե է տևել:
Ինչպես հաղորդվում է, որ սա երրորդն էր ԱՄՆ նախագահի` օտարերկրյա գործընկերների հետ հունվարի 28-ին նախատեսված հեռախոսազրույցներից: Պուտինի հետ զրուցելուց առաջ Թրամփը զրուցել է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ավելի ուշ նախատեսվում է հեռախոսազրույց անցկացնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ:
Պուտինի և Թրամփի միջև նախորդ զրույցը կայացել էր անցյալ տարվա նոյեմբերի 14-ին: Կողմերը այն ժամանակ քննարկել էին երկու երկրների միջև հարաբերություններն ու ընդգծել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ուժերը միավորելու անհրաժեշտությունը: