Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարցազրույց ՀՀ ՓՊ խորհրդի թեկնածու, «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Կարեն Սարդարյանի հետ

Interview

Փետրվարի 11-ին ՀՀ Փաստաբանների պալատում տեղի է ունենալու ՓՊ խորհրդի անդամների ընտրությունը, ինչի հետ կապված Orer.am-ը զրուցել է ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, գործող խորհրդի անդամ Կարեն Սարդարյանի հետ.

- Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններում:

- Որոշումս պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հանդիսանալով գործող խորհրդի անդամ՝ կարևորում եմ տվյալ կառույցի նշանակությունը փաստաբանական ինստիտուտի ամրապնդման և զարգացման հարցում: Միևնույն ժամանակ, ունենալով բավական երկար մասնագիտական թե՛ պրակտիկ, և թե՛ գիտական, աշխատանքային փորձ, ցանկանում եմ դրանք ծառայեցնել փաստաբանության արդի խնդիրների լուծմանը:

- Ինչպե՞ս եք գնահատում գործող խորհրդի աշխատանքների արդյունավետությունը:

- Լինելով խորհրդի կազմում շուրջ երկու տարի՝ վստահորեն կարող եմ ասել, որ խորհուրդը պատշաճ կերպով է իրականացրել իր վրա դրված պարտականությունները, կատարելով մեծածավալ և արդյունավետ աշխատանք, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշներ: Դրանով է նաև պայմանավորված իմ որոշումը նախընտրական քարոզարշավը կազմակերպել գործող խորհրդի մի խումբ անդամների հետ համատեղ:

- Արդյոք ճի՞շտ եք համարում նման ֆորմատով՝ 12 թեկնածուով համատեղ ընտրարշավ անցկացնելը, այդ հանգամանքը չի՞ ազդի Ձեր և մյուս թիմակիցների անկախության վրա:

- Կարծում եմ՝ ինձ ճանաչող անձինք, այդ թվում կոլեգաներս, իմ ինքնուրույնության և անկախության վրա չեն կասկածի: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր միավորված գործելու հանգամանքը միտված է զուտ նախընտրական փուլն առավել արդյունավետ անցկացնելուն և պայմանավորված է փաստաբանական համայնքի հետագա զարգացման վերաբերյալ մեր կարծիքների ընդհանրությամբ: Դա բացարձակ չի նշանակում, որ ընտրվելու դեպքում մենք միակարծիք ենք լինելու բոլոր քննարկվող հարցերի շուրջ:

- Նախընտրական փուլում պայքարի ո՞ր ձևաչափն է Ձեզ համար ընդունելի, մասնավորապես ինչպե՞ս եք վերաբերվում «սև» PR-ին:

- Փաստաբանական համայնքի անդամները՝ անկախ, բարձր ինտելեկտի տեր, փորձառություն ունեցող մարդիկ են, վստահ եմ, որ նրանք իրենց ընտրությունը կկատարեն ելնելով թեկնածուների անձնական և մասնագիտական հատկանիշներից, հաշվի առնելով փաստաբանությանը ծառայելու նրանց պոտենցիալ հնարավորությունները, այլ ոչ թե պահի՝ այդ թվում ձեր կողմից նշված «սև» PR-ի ազդեցության տակ: Իմ կողմից մրցակցային պայքարում գտնվող մյուս թեկնածուների նկատմամբ վիրավորական կամ վարկաբեկիչ արտահայտությունները բացառում եմ: Բոլորին վերաբերվում եմ հանգանքով, միևնույն ժամանակ վստահ եմ, որ նմանատիպ «կեղտոտ» միջոցներ գործածող թեկնածուները մեր համայնքում երբեք ընդունված չեն լինի և հաջողության չեն հասնի:

- Որոշ թեկնածուներ, քննադատելով գործող խորհրդի կարգպահական գործերով իրականացվող «պատժիչ» քաղաքականությունը, խոստանում են ընտրվելու դեպքում մեղմ վերաբերմունք ցուցաբերել կարգազանց փաստաբանների նկատմամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Խորհրդի կողմից կարգապահական գործերով ոչ միայն պատժիչ, այլև՝ առհասարակ որեւէ քաղաքականություն չի իրականացվում: Դա իրավական գործընթաց է, որն իրականացվում է ոլորտը կարգավորող նորմերին համապատասխան: Խորհրդի որևէ անդամին հաճելի չէ իր կոլեգա փաստաբանների նկատմամբ կայացնել պատասխանատվություն սահմանող որոշում: Այդ գործընթացն իրականացվում է անհրաժեշտությունից ելնելով, քանի որ հակառակ դեպքում, մենք կկորցնենք վստահորդների՝ քաղաքացիների, կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների մեր նկատմամբ վստահությանը, ինչը վերջին հաշվով կհանգեցնի փաստաբանական ինստիտուտի հեղինակազրկմանը:

- Ընտրվելու դեպքում ի՞նչ սկզբունքներով եք իրականացնելու Ձեր գործունեությունը խորհրդի կազմում:

- Մեր խմբի կողմից այդ սկզբունքներն արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել են: Հակիրճ կարող եմ նշել, որ իմ իրավասությունների շրջանակներում նպաստելու եմ խորհրդի արդյունավետ գործունեությանը և փաստաբանության նկատմամբ հասարակության հարգանքի և վստահության բարձրացմանը:

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance