Թրամփի` Բրիտանիա այցի դեմ խնդրագիրը ավելի քան 400 000 մարդ է ստորագրել
International newsՄեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակված խնդրագիրը, որով պահանջվում է արգելել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա, ավելի քան 400 000 ստորագրություն է հավաքել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս հավաքական դիմումը պետք է դիտարկվի խորհրդարանի ստորին պալատի` Համայնքների պալատի նիստում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, խնդրագրի հեղինակները պահանջում են արգելել Թրամփի ընդունելությունը թագուհու կողմից, քանի որ նրա ընդունելությունը թագուհու կողմից պատշաճ չեն համարում իր վարքագծի ու խտրական վերաբերմունքի պատճառով: Խնդրագիրը հրապարակվել է հունվարի 29-ին: