Մարտին Շուլցը Անգելա Մերկելի հետ կմրցակցի կանցլերի պաշտոնի համար պայքարում
International newsԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի թեկնածությունն առաջադրել է դաշնային կանցլերի պաշտոնի համար:
Корреспондент-ի փոխանցմամբ` 61-ամյա Շուլցի օգտին քվեարկել են կուսակցության խորհրդի կիրակնօրյա նիստի բոլոր մասնակիցները:
Բացի այդ, Շուլցն առաջադրվել է նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատների կուսակցության նախագահի պաշտոնում Զիգմար Գաբրիելի փոխարեն, որը վերջերս նշանակվել է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնում:
Շուլցի պաշտոնական ընտրությունը որպես երկրի գործող կանցլեր Անգելա Մերկելի մրցակցի և կուսակցության նախագահի թեկնածու կկայանա մարտի կեսերին: