ԱՄՆ ներգաղթի սահմանափակումն ուղղված չէ մուսուլմանների դեմ. Թրամփ
International newsԱՄՆ-ում ներգաղթի վերահսկողության խստացման նոր միջոցառումները, հակառակ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների, արտասահմանից երկիր մուսուլմանների ժամանման արգելք չԷ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հավաստիացմամբ հունվարի 29-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Թրամփի անունից տարածված հայտարարության մեջ, «Ամերիկան ներգաղթյալների հպարտ ազգ Է եւ կշարունակի կարեկցանք դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են ճնշումից»: «Բայց մենք դա անելու ենք՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին ու սահմանները»,- ընդգծել Է քաղաքական գործիչը:
90-օրյա ժամկետով Միացյալ Նահանգներ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի նոր արգելքը վերաբերում Է այն յոթ երկրներին, որոնք «ահաբեկչության աղբյուր» Էին համարվել ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, հիշեցրել Է Թրամփը:
Ինչպես նա նշել Է, «խոսքը ԱՄՆ մուսուլմանների մուտքի արգելման մասին չԷ»: «Բանը կրոնը չԷ, այլ ահաբեկչությունը, այն, որ ապահովվի մեր երկրի անվտանգությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: