Ֆիլիպիններում կկազմալուծեն թմրավաճառներին ոչնչացնող ջոկատները
International newsՖիլիպինների ոստիկանությունը կկազմալուծի թմրամոլներին ոչնչացնող ջոկատները: Որոշումն ընդունվել է ոստիկանի կողմից հարավկորեացի գործարարի սպանությունից հետո, հայտնում է Reuters-ը:
Այդուհանդերձ, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հավաստիացրել է, որ թմրանյութերի եւ թմրավաճառների դեմ պայքարը կշարունակվի:
«Մենք կկազմալուծենք ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բոլոր ջոկատները»,- հավաստիացրել է ոստիկանության պետը՝ պատասխանելով Դուտերտեի այն հարցին, թե միջադեպից հետ ինչ միջոցառումներ է պատրաստ ձեռնարկել:
Դուտերտոի պաշտոնավարումից ի վեր «թմրանյութերի դեմ պատերազմի» շրջանակում սպանվել է ավելի քան 7 հազար մարդ: Թմրավաճառներին ոչնչացնող ջոկատները ստեղծվել էին անցյալ տարվա հոկտեմբերից: