Yerevan, 09.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ փորձում են իրենց երևակայել կամ այլ տպավորություն ստեղծել. Արման Խարազյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ը շարունակում է հետաքրքիր մոնոլոգների շարքը հայ հայտնիների հետ: Կյանքի, սեփական մտքերի ու մտահոգությունների  և նախասիրությունների շուրջ այսօր մենախոսում է «Բացարձակ արժեք» հաղորդման հաղորդավար Արման Խարազյանը.    

Կյանքը հեշտանում է, երբ նրան նայում ես որպես իրավիճակի և հասկանում, որ անհրաժեշտության դեպքում պետք է փոխես վերաբերմունքդ նրա հանդեպ: Դժվար է ամբողջ կյանքի համար մտածել կամ ընտրել այն հեշտացնելու որևէ բանաձև, քանի որ ապրածդ յուրաքանչյուր շրջանը թելադրում է իր կանոնները, դրսևորումներն ու մոտեցումները, կյանքին պարզապես պետք է նայես ժամանակի մեջ ու փորձես լինել նրան համընթաց:

Պատվի մարդ ասելով՝ առաջին հերթին հասկանում եմ մարդ, ում խոսքն ու գործն իրարից չեն տարբերվում: Կարծում եմ՝ մարդը պետք է գնա իր ասած խոսքի հետևից: Մեր կյանքում շատ խնդիրների պատճառը սկսվում է հենց այս կետից:

Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ փորձում են իրենց իբր անչափ խելացի էությամբ պարծենալ փուչ ու դատարկ բաներով, երբ ամեն ինչ մի տեսակ կեղծ է, երբ փորձում են երևակայել կամ այլ տպավորություն ստեղծել: Բայց ժամանակը ճիշտ հակառակն է ապացուցում, երբ քննադատելով, վերլուծելով կամ «հեղինակավոր» կարծիք հայտնելով՝ մեկ ուրիշի կյանքի կամ նրա կատարած քայլերի վերաբերյալ փորձում են արհեստականորեն վերաիմաստավորել իրենց ընկալմամբ այս կամ այն «բացարձակ» արժեքը: Երբեմն այս երևույթն այնքան է խորանում, որ շատերը նույնիսկ մոռանում են, որ տվյալ մարդու կյանքը իրենցը չէ ու իրենց հետ առհասարակ կապ էլ չունի, և այն վերլուծելու, համացանցում մեկնաբանություններում հայհոյանքներ թողնելու, մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն լավ կլինի ապրեն սեփական կյանքը, որը շատ դեպքերում, մեղմ ասած, նախանձելի չի լինում: 

Սիրում եմ, երբ առավոտյան արթնանում եմ բարձր տրամադրությամբ, երբ չեն խանգարում հեռախոսիդ անդադար զանգերը, բակի աղմուկը, երբ առանց շտապելու վայելում եմ մեկ գավաթ սուրճս ու շնչում առավոտյան ամբողջ օրվա ընթացքում պակասող մաքուր օդը: Սիրում եմ...

Սիրում եմ... Այո, սիրում եմ…

Հաճախ եմ մտածում՝  ինչ կլիներ, եթե մարդիկ դադարեին սուտ խոսել…

Ֆիլմը, որը մի քանի անգամ նայել եմ ու դեռ էլի կնայեմ, ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա նկարահանված համաշխարհային ճանաչում ձեռք բերած բեսթսելերներից «Կնքահայրը»: Այս ֆիլմն ամեն անգամ նայելիս ինձ համար ինչ-որ նոր բան եմ բացահայտում, մտածելու տեղիք են տալիս ֆիլմում տեղ գտած իմաստուն մտքերը, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը:

 

Իմ ամենամեծ ուսուցիչը եղել է կանքը, իսկ կյանքի դասերն՝ ամենաարժեքավորը: Տեսական ամեն ինչ չէ, որ կարող ես կիրառել գործնականում հենց այդպես, ինչպես քեզ փորձում են սովորեցնել ուսման ընթացքում. կյանքում շատ բաներ այլ են… Մեր աշխատանքում, որքան էլ որ սովորես, պետք է ապրես համապատասխան ժամանակահատված, անցնես որոշակի փորձությունների միջով, ուսումնասիրես մարդկանց հոգեբանությունը, նրանց հետ շփան հնարավոր եզրերն ու մշտապես կատարելագործվես, որպեսզի ինչ-որ բանի հասնես: 

Օր, որը երբեք չեմ մոռանա, դա... Նման օրերը շատ են, որոնք իմն են, և չէի ցանկանա դրանց մասին հիմա խոսել:

Եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ, ապա... Համաձայն Ալբերտ Էյնշտեյնի տեսության՝ անցյալ վերադառնալու համար պետք է գերազանցել լույսի արագությունը: Իսկ եթե ավելի լուրջ, սիրում եմ ներկայով ապրել ու գնալ դեպի ապագա: Ինձ համար անցյալն արդեն իսկ անցյալում է և այնտեղ վերադառնալու անհրաժեշտություն չեմ զգում:

Ուտելիքը, որից երբեք չեմ հրաժարվում. երբեք չեմ հրաժարվում ուտելիքից, եթե քաղցած եմ։ Սովորաբար ուտելիքի հարցում քմահաճ չեմ, բայց, այնուամենայնիվ, միս սիրում եմ:

Գիրք, որը կարդալուց հետո երկար ժամանակ խորհում էի. վատ է, բայց գեղարվեստական գրքեր կարդալու ժամանակ, ցավոք, այսօր չեմ ունենում, հիմա առավել հաճախ կարդում եմ մասնագիտական գրականություն, որը ոչ թե խորհելու, այլ տվյալ պահի համար վերլուծություն է պահանջում:

Երբեք չեմ փորձել իրական կյանքում նմանվել կամ կրկնօրինակել որևէ մեկին թե՛ իմ աշխատանքով, թե՛ ապրած կյանքով, որքան էլ հիացած կամ ոգեշնչված լինեմ…

Ինձ համար անհասկանալի է, երբ չեն կամենում դիմացինին, ինչպես Համո Սահյանն է ասել՝ «Ինչու են մարդիկ աշխարհը խառնում, և ինչ է ուզում մեկը մյուսից, երբ իրար մաղթած մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում…»

Չեմ ընդունում, երբ նայելով աչքերիդ մեջ՝ ստում են այն համոզվածությամբ, որ դու անպայման պետք է հավատաս: Էլ չասեմ երդվելու մասին…

Ինձ համար բացարձակ արժեք է  ընտանիքը, որից և ծնվում են մյուս արժեքները:

Երազում եմոր  մի օր լինի այն, ինչի մասին երազում եմ: Երազում եմ, որ հետո այդ կատարվածի համար չզղջամ:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Արման Խարազյանի անձնական արխիվից

EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stage