Թուրքիայի օդուժում 15 գյուլենական է ձերբակալվել
International newsԱնկարայի գլխավոր դատախազության հրահանգով հունվարի 29–ի առավոտյան 8 նահանգներում գտնվող օդուժի ռազմակայաններում գյուլենականների դեմ գործողություններ են իրականացվել։
Թուրքական Yenisafak պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գյուլենականների դեմ գործողությունների շրջանակներում Անկարայի, Դիարբեքիրի Ամասիայի ու Էսքիշեհիր օդուժերի ռազմակայաններում 10 զինվորական ու 5 քաղաքացիական անձ է ձերբակալվել։
Ձերբակալվածները բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ են։