ՀՀԿ-ական պատգամավորը շատ է ափսոսում
PoliticsԻնչպես հայտնում է ORER.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձավ ՀՀԿ-ից արտահոսքի մասին խոսակցություններին:
«ՀՀԿ-ն կենդանի մարմին է, եւ բնական է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-որ պահի ցանկություն կհայտնեն լքել կուսակցությունը: Սակայն սա չի նշանակում, որ կուսակցությունից արտահոսք կա»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր կուսակցության խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին թվային տվյալներ, ըստ որոնց` վերջին ամիսների ընթացքում կուսակցությանն անդամակցել է 11 հազար մարդ:
Բնական է, որ կարող են լինել կուսակցությունը լքողներ, ինչպես նաեւ համալրողներ»,- ասաց պատգամավորը:
Խոսելվ նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշման մասին, Ա.Դավթյանն ընդգծեց. «Ես ափսոսանք եմ ապրում, երբ ցանկացած ՀՀԿ-ական որոշում է դուրս գալ կուսակցությունից:
Անկախ ամեն ինչից` նրանք մեր գործընկերներն են, կուսակցական ընկերներն են, եւ ես ափսոսանք եմ ապրում, երբ իմ կուսակիցներից որեւէ մեկը կուսակցությունը լքելու որոշում է կայացնում»,– ասաց նա: