Մեքսիկան ներողության է ակնկալում Իսրայելից` երկրի սահմանին պատ կառուցելու մասին Նեթանյահուի խոսքերի համար
International newsՄեքսիկան ակնկալում է, որ Իսրայելը ներողություն կխնդրի երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու մասին թվիթերյան գրառման համար:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը: Նրա խոսքով` վարչապետի գրառումը «ագրեսիվ» է Մեքսիկայի նկատմամբ:
Իսրայելի կառավարությունը ավելի վաղ պատասխանել է, որ վարչապետը նկատի է ունեցել հենց Իսրայելի սահմանին անվտանգության ապահովման նպատակով կառուցված պատի փորձը և որևէ դիրքորոշում չի հայտնել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև հարաբերությունների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մեքսիկական կողմը նմանօրինակ մեկնաբանությունը համոզիչ չի համարել:
Վիդիգարայն ընդգծել է, որ տվյալ դեպքում ներողությունը տեղին կլիներ: Նա հավելել է, որ Իսրայելը Մեքսիկայի մտերիմ բարեկամն է եղել:
Հիշեցնենք, որ իսրայելացի վարչապետը «մեծ գաղափար» էր անվանել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելը: