Բելգիական օդանավակայանում ուղևորներին տարհանել են ուղեբեռի մեջ հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով
International newsԲելգիական Անտվերպեն քաղաքի օդանավակայանում մասնակի տարհանում է իրականացվել ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости -ն` հղում անելով տերմինալի ադմինիստրացիայի աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ` Մարոկկո մեկնող ուղևորի ձեռքի ուղեբեռը զննելու ժամանակ արձագանքել է պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար հատուկ վարժեցված շունը, ինչից հետո ոստիկանությունն իրականացրել է ուղևորների և օդանավակայանի անձնակազմի տարհանում:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուղևորին: Օդանավակայանում աշխատում է ականազերծողների խումբը: Դրանից բացի, տարհանվել են մոտակա փողոցների տան բնակիչները: