Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրել Է երկրում ռազմավարական սպառազինություններ տեղակայել
International newsՀարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Լի Սուն Չժին դիմել Է իր ամերիկացի պաշտոնակից Ջոզեֆ Դանֆորդին՝ երկրի տարածքում մշտապես ռազմավարական սպառազինություններ տեղակայելու խնդրանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Յոնհապը»:
Բարձրաստիճան զինվորականների միջեւ կայացել Է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը հավաստել են երկու պետությունների հանձնառությունը ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքների դիմագրավմանը միտված պաշտպանության համակարգի ստեղծման հարցում:
Գործակալությունը հիշեցնում Է, որ փետրվարի 2-ին պլանավորված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի այցը Սեուլ, որը կհանդիպի Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հան Մին Կունի հետ: Նրանք նաեւ կքննարկեն ռազմավարական սպառազինությունների տեղակայման հարցը:
Ներկայում Հարավային Կորեայի տարածքում բազավորված են ամերիկյան B-52 եւ B-1B ռմբակոծիչներ:
Ռազմավարական սպառազինությունների թվին են դասվում պաշտպանական եւ հարձակողական զենքի տարբեր տեսակներ. միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, ռմբակոծիչները, միջուկային լիցքեր կրող սուզանավերը, ինչպես նաեւ դրանց հակազդման համակարգերը՝ հակաօդային պաշտպանության, հակահրթիռային պաշտպանության եւ այլ միջոցներ: