Պենտագոնը պահանջում է ավելացնել իրեն հատկացվող բյուջեն ԻՊ-ի դեմ պայքարի համար
International newsԱմերիկյան ռազմական գերատեսչությունը պահանջում է վերանայել իր բյուջեն և ավելացնել այն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի ստորագրությամբ հուշագիրը:
Գումարի հստակ չափը դեռևս չի նշվում: Ասվում է միայն, որ ծախսերի ծավալի զգալի ավելացում է անհրաժեշտ առկա թերությունները վերացնելու, զորքերի սպառազինումը նախապատրաստելու, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ի հայտ եկած նոր պահանջներն առաջիկա տարիներին կատարելու համար:
Հիշեցնենք, որ հունարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առաջ խնդիր է դրել նոր օտարերկրյա դաշնակիցների գտնել և սկսել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել: