«Տղաները ստում են». բիկինիով Քենդալ Ջեները տխուր լուսանկար է հրապարակել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Նրանց սիրավեպի մասին երբեք պաշտոնապես չի հայտարարվել, բայց Քենդալ Ջեներն ու ռեփեր A$AP Rocky-ին հաճախ էին միասին բռնացնում:

Անցյալ շաբաթ մոդելը Փարիզում մասնակցում էր Նորաձեւության շաբաթին, իսկ երեկոյան երաժշտի հետ ժամանակ անցկացնում Ֆրանսիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներում:

Բայց նրանց հարաբերությունները, կարծես, ավարտվել են:
Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում կեցվածք է ընդունել ներքնազգեստով, իսկ հատակին գրված է՝ «Տղաները ստում են»:

Քենդալի կողքին բեյսբոլի մական է։
«Բեյսբոլում չեն արտասվում»,- լուսանկարը մակագրել է Քենդալը՝ մեջբերելով A League Of Their Own ֆիլմից հայտնի արտահայտությունը: