ԱՄՆ-ն Իրանին փրկեց միջուկային գործարքի օգնությամբ. Թրամփ
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին հայտարարել Է, թե ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել Է Իրանին, որը «վերջին շնչում Էր»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական հրատարակություններին տված հարցազրույցում Իրանի հետ գործարքը որակել Էր որպես այն «վատագույն համաձայնագրերից մեկը», որոնք երեւիցե կնքվել են:
«Իրանը վերջին շնչում Էր եւ կկործանվեր նախքան կգար ԱՄՆ-ը եւ նրան փրկօղակ կտար իրանական գործարքի տեսքով՝ 150 մլրդ դոլար»,-գրել Է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իրանը պաշտոնապես նախազգուշացված Էր բալիստիկ հրթիռի փորձակման կապակցությամբ: Նրանք պետք Է շնորհակալ լինեին այն ահավոր գործարքի համար, որն ԱՄՆ-ը կնքել Է նրանց հետ»,-ասված Է Թրամփի մեկ այլ հաղորդագրության մեջ, գրում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: