ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում. Սվիտալսկի
PoliticsՀայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ ընթացք կունենան:
Այս մասին նա նշեց երիտասարդների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում:
«Ես միայն կարող եմ կրկնել, որ ԵՄ-ն ներդրել է միլիոնավոր՝ ավելի քան յոթ մլն եվրո, ինչպես նաեւ մեծ քաղաքական արժանահավատություն: Մենք պարզապես ակնկալում ենք, որ առաջիկա ընտրությունները չեն ձախողի Եվրոպայում տարածված պրակտիկա ունեցող ստանդարտները:
Շատ բան կախված է նրանից, թե որքան շատ մարդ կլինի ընտրատեղամասերում, եւ ինչպես կքվեարկեն նրանք:
Նախընտրական քարոզարշավն է շուտով սկսվում: ԵՄ-ի համար կարեւոր չէ, թե ի վերջո որ կուսակցությունը կհաղթի. մենք շահագրգռված ենք արդար եւ թափանցիկ ընտրություններ ունենալու հարցում»,-ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: