Հարցումը ցույց Է տվել, որ ամերիկացիների շուրջ 40 տոկոսը հանդես Է գալիս Թրամփի իմպիչմենտի օգտին
International news Ամերիկացի ընտրողների շուրջ 40 տոկոսը հանդես Է գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին, դրան դեմ Է 48 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Public Policy Pollind (PPP) հարցման տվյալները:
«Դոնալդ Թրամփը երկու շաբաթից պակաս Է զբաղեցնում նախագահի պաշտոնը, մինչդեռ ընտրողների 40 տոկոսն արդեն ցանկանում Է նրա պաշտոնազրկումը»,-նշում Է ընկերությունը: Թրամփի պաշտոնազրկմանը դեմ Է արտահայտվել հարցվածների 48 տոկոսը, 12 տոկոսը ձեռնպահ Է մնացել: Նշվում Է, որ մեկ շաբաթ առաջ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես Էր գալիս ընտրողների 35 տոկոսը:
ԱՄՆ-ում իմպիչմենտ կարող Է հայտարարվել միայն նախագահի պաշտոնում կատարված հանցագործության համար:
Ընտրողների շուրջ 52 տոկոսը հայտարարել Է, թե կնախընտրեր ԱՄՆ-ի նախագահ տեսնել Բարաք Օբամային, 43 տոկոսը նախապատվությունը տվել Է Թրամփին:
«Սովորաբար նորընտիր նախագահը գտնվում Է իր ժողովրդականության բարձրակետին եւ «մեղրամիսի» շրջան Է ապրում՝ ստանձնելով պաշտոնը: Բայց Դոնալդ Թրամփը վերստին պատմություն Է կերտում, քանի որ ընտրողների պատկառելի մասն արդեն նրա իմպիչմենտն Է ցանկանում, իսկ ընտրողների մեծ մասը կցանկանար վերադարձնել Բարաք Օբամային»,-հայտարարել Է PPP-ի ղեկավար Դին Դգեբնամը:
Հարցվածների կարծիքները բաժանվել են նաեւ Թրամփի միգրացիոն հրամանագրի հարցում, 47 տոկոսը պաշտպանել Է այն, 49 տոկոսը դեմ Է արտահայտվել: Ընդ որում՝ հարցվածների 52 տոկոսն այն կարծիքին Է, որ արգելքը մտահղացվել Է ԱՄՆ հենց մուսուլմանների մուտքը սահմանափակելու համար: Նման գնահատականին համաձայն չԷ հարցվածների 41 տոկոսը:
Հարցումն անցկացվել Է հունվարի 30-ին եւ 31-ին, դրան մասնակցել Է 725 գրանցված ընտրող: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: