Ֆիլիպինների իշխանությունները չեղարկում են ապստամբների հետ հրադադարի ռեժիմը
International newsՖիլիպինների իշխանությունները չեղարկում են Նոր ժողովրդական բանակ կոմունիստական խմբավորման (Ֆիլիպինների մաոիստական Կոմունիստական կուսակցության զինված թեւ - խմբ.) ապստամբների հետ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Նա հիասթափություն է հայտնել հրադադարի ռեժիմը խախտելու կապակցությամբ՝ հարյուրավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին պահանջներն անհիմն որակելով: Նախագահի խոսքով՝ ինքն արդեն զիջումների գնացել է՝ ազատելով ապստամբների առաջնորդներին:
Ավելի վաղ Նոր ժողովրդական բանակը հայտարարել էր հրադադարի ռեժիմը միակողմանի չեղարկելու մասին, որը պետք է մինչեւ փետրվարի 10-ը տեւեր, եւ հավելել, որ վերսկսում է պարտիզանական պատերազմը: