Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել Է միջազգային պայմանագրերը խախտելու մեջ
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել Է միջազգային պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ կապված սահմանապահ գոտիների վերականգնման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փետրվարի 1-ին Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել են Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) երեք հրամանագրեր, որոնցից հետեւում Է, որ Բելառուսի հետ սահմանին ստեղծվում են սահմանապահ գոտիներ՝ Պսկովի, Սմոլենսկի եւ Բրյանսկի մարզերում: Որոշումը ուժի մեջ Է մտնում փետրվարի 7-ից:
«Դուք պատկերացրեք՝ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր եւ համաձայնագրեր: Եվ ինչ-որ մի նախարար, թող որ նույնիսկ ուժեղ, ԱԴԾ-ական կամ մեկ ուրիշը, գրչի մի հարվածով խաչ Է քաշել բոլոր պայմանավորվածությունների վրա՝ հրապարակելով իր հրամանագիրը… Նախարարը գրչի մի հարվածով դա ջնջել Է: Դա ինչ Է՝ նորմա՞լ Է»,-ասել Է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ բելառուսական կողմը 80 երկրների քաղաքացիների մինչեւ հինգ օր ժամկետով անայցագիր մուտք Է թույլատրել երկիր: Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ գոյություն ունի ազատ ուղեւորությունների ռեժիմ, եւ այն օտարերկրացիները, որոնք առանց այցագրերի ժամանել են Մինսկ, կարող են անօրինականորեն թափանցել Ռուսաստանի տարածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: