ԻՊ-ի զինյալները երկու տղաների ձեռքերը կտրել են գերիներին մահապատժի ենթարկելուց հրաժարվելու համար
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում կտրել են 10 եւ 12 տարեկան երկու տղաների ձեռքերը: Դեռահասներին պատժել են այն բանի համար, որ նրանք հրաժարվել են երկու տղամարդկանց մահապատժի ենթարկել նրանց ընտանիքի անդամների ներկայությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Mail-ը:
Հրատարակությունը նշում Է, որ երեխաները պատրաստություն են անցել ծայրահեղականների ճամբարներից մեկում:
ԻՊ-ի զինյալները ճամբարներ են ստեղծել փոքրահասակ տղաների եւ պատանիների համար, որտեղ նրանց վերածում են կրոնական մոլեռանդների կամ այսպես կոչված «խալիֆաթի կորյունների»: Գաղափարական պատրաստություն անցած անչափահասները մասնակցում են «անհավատների» մահապատիժներին եւ դառնում ահաբեկչական գործողություններ կատարողներ:
Այսպես, 2016 թվականի փետրվարի սկզբին ծայրահեղականները ցանցում զետեղել են տեսանյութ, որտեղ փոքրահասակ ջիհադիստը հաշվեհարդար Է տեսնում պատանդի հետ: 2015 թվականի հունիսին հայտնվել Էր հոլովակ, որտեղ 12-13 տարեկան 25 երեխաներ Պալմիրայի ամֆիթատրոնում թիկունքից գնդակահարում են գերի ընկած 25 զինվորների: Մահապատիժը դիտում են տասնյակ հանդիսականներ: