Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենթոր դպրոցները կունենան տեսադասերի կազմակերպման պատասխանատուներ

Society

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, տեսադասերի կազմակերպման մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների տնօրենները: Խորհրդակցությանը հրավիրված է եղել նաև AVC ընկերության ներկայացուցիչը:

Ընկերությունը հեռավար կրթության արդյունավետ փորձ ունի, աշխատում է սփյուռքի հայկական դպրոցների և կենտրոնների հետ և ապահովում է Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը: ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ներկ այացնելով աշխատանքային խմբի գործունեությունը, նշել է, որ արդեն ձևավորվել են տեսադասերի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնած մենթոր դպրոցների ցանցը, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր խմբում ընդգրկված հեռավոր գյուղերի դպրոցների հետ. «Գյուղական հեռավոր դպրոցների և առաջատար դպրոցների միջև աշխատանքային մշտական ռեժիմ սահմանելու խնդիրն առաջ է եկել հետևյալ պատճառներով. առաջին՝ կան դպրոցներ, որտեղ համապատասխան առարկայի մասնագետներ չկան: Տեսադասերի կազմակերպումն, իհարկե խնդրի հիմնական լուծում չէ՝ որևէ տեսադաս չի կարող փոխարի նել ուսուցչին: Այժմ մենք մտածում ենք հեռավոր գյուղական դպրոցներում մասնագետների բացը լրացնելու նպատակով խրախուսական մեխանիզմներ ներդնելու մասին:

Տեսադասերի իրականացման հաջորդ նպատակը օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումն է, որոնց հետագայում կարող ենք օլիմպիական խմբակներում ընդգրկել: Մենթոր դպրոցների առանձնացմամբ, սակայն, մենք տեղերում աշխատող ուսուցիչների հեղինակությանը վնասելու նպատակ չուենենք. սա ընդամենը աջակցություն է, փորձի փոխանակում, որը կարող է երկուստեք օգտակար լինել»,- ընդգծել է Դ. Սահակյանը:

Քննարկման ընթացքում մենթոր դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց խմբում ներգրավված դպրոցների խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած տեխնիկական սարքավորումների առկայությունից և ինտերնետ կապի որակից մինչև մասնագետների բացակայություն:

Որպես հիմնական մտահոգություն առանձնացվել է հանգամանքը, որ գյուղական դպրոցներում շատ հաճախ բացակայում են տեսադասերի կազմակերպման համար անհրաժեշտ թվով համակարգիչներ և այլ միջոցներ, շատ դեպքերում էլ համապատասխան առարկաները դասավանդող ուսուցիչները չեն տիրապետում տեսադասեր վարելու և կազմակերպելու հմտություներին: Առաջարկություն է հնչել տեսադասերի կազմակերպման մեթոդի ուսուցման վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ:

Քննարկելով խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները՝ հանձնարարվել է յուրաքանչյուր մենթոր դպրոցում ունենալ տեսադասերի կազմակերպման պատասախանատու, ով ամեն շաբաթ ԿԳՆ հանրակրթության վարչությանը կներկայացնի կատարված աշխատանքն ու իրենց խմբերում ներգրավված դպրոցների խնդիրները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարարի տեղակալ Դ. Սահակյանն նշել է, որ տեսադասերի և հեռավար կրթության փորձնական փուլը շարունակվելու է մինչև այս ուսումնական տարվա ավարտը. «Փորձնական ծրագրի հիմնական արդյունքները կամփոփվեն ուսումնական տարվա ավարտին, որից հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ տեսադասերը որպես հիմնական կրթական բաղադրիչ ուսումնական պլաններում ընդգրկելու վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցերի:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues