Գուլբեդին Հեկմատյարին հանել են ՄԱԿ-ի պատժամիջոցներ նախատեսող անձանց ցանկից
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի ընդդիմադիր իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեկմատյարին հանել է «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող անձանց պատժամիջոցների ցանկից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը տեղադրված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
Այս քայլից հետո Հեկմատյարի վրա այլևս չեն տարածվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2253 բանաձևով նախատեսված սահմանափակումները, այն է` ակտիվների սառեցում, ճամփորդական արգելքներ, զենք պահելու նկատմամբ սահմանափակումներ:
2016թ-ի սեպտեմբերի 29-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խաղաղության պայմանագիր ` ստորագրել Աֆղանստանի իսլամական կուսակցության հետ: