Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գազման «Էլ Չապոն» (Գաճաճ) դժգոհել է ամերիկայն բանտում պահման պայմաններից: BBC-ն հայտնում է, որ «Էլ Չապոն», որը մոտ 2 շաբաթ առաջ է ԱՄՆ արտահանձնվել, պահվում է անվտանգության առավելագույն պայմաններով բանտում:
Գաճաճին հաջողվել է 2 անգամ Մեքսիկայի բանտից փախուստի դիմել: Նրա փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալին մերժել են կնոջ հետ տեսակցել, եւ նա մենախցում է պահվում: Նրանց կարծիքով՝ նման միջոցառումները ծայրահեղ են:
Նշենք, որ 59-ամյա թմրաբարոնի 27 տարեկան գեղեցկության թագուհի կինը ԱՄՆ է եկել մոտ 2 շաբաթ առաջ, բայց նրան հաջողվել է ամուսնուն տեսնել միայն դատարանի դահլիճում: