Չինաստանում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
International newsՉինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնից:
Ցնցումները գրանցվել են Յուտյանի գավառում: Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: