Թուրքիայում 60 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
International newsԹուրքիայում ոստիկանությունը Անկարայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 60 մարդու է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նրանց մեծ մասն օտարերկրացիներ են։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ, գործողությունն իրականացվել է այսօր՝ փետրվարի 5-ի առավոտյան, Անկարայի միանգամից մի քանի շրջաններում (Սինջան, Չուբուք, Ենիմահալե եւ Մամաք)։
Կասկածյալներին տեղափոխել են ոստիկանության Անկարայի վարչություն՝ հարցաքննելու համար։