Գերմանիայում կարնավալի ժամանակ անհայտ անձինք պղպեղի գազ են բաց թողել
International newsԳերմանական Բավարիայի Ամորբախ քաղաքում կարնավալի ժամանակ անհայտ անձինք պղպեղի գազ են բաց թողել։
Ինչպես հաղորդում է Frankfurter Allgemeine-, տուժել է 23 մարդ։ Ոստիկանությունը ստիպված է եղել տարհանել 400 մարդու։ 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մնացածին բժշկական օգնություն են ցուցաբերել հենց տեղում։
Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել։