Չինաստանում SPA-սրահում հրդեհի հետեւանքով 18 մարդ ողջ-ողջ այրվել է
International newsՉինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգում SPA-սրահում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 18 մարդ ողջ-ողջ այրվել է, եւս 2 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել Տյանթայ բնակավայրում: Համացանցում տարածված լուսանկարներում ծխի թանձր քուլաներ են երեւում եւ ուժեղ կրակ:
Ականատեսների խոսքով՝ մի քանի մարդ փորձել է փրկվել՝ դուրս նետվելով պատուհաններից: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: