Իտալիայում փորձել են կողոպտել ջիու-ջիցուի վարպետ աղջկան ու ձախողվել
International newsԻտալիայում երեք արաբ տղամարդկանց կողոպուտի փորձը ձախողվել է: Պարզվել է, որ պոտենցիալ զոհը ջիու-ջիցուի վարպետ է, սեւ գոտի ունի:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երեք երիտասարդները փորձել են խլել 16-ամյա ուսանողուհու հեռախոսը, երբ աղջիկը տուն էր վերադառնում: Գողերը շրջապատել են նրան եւ փորձել բաճկոնի գրպանից դուրս բերել բջջային հեռախոսը:
Աղջիկը գողերից մեկի նկատմամբ կիրառել է մարզական հնարքներից մեկը, իսկ մյուս երկուսը փախուստի են դիմել: Տուն վերադառնալուց հետո աղջիկը ոստիկանություն է դիմել: Հանցագործներին որոնում են: