Բաշար ալ-Ասադը երկարաձգել է զենքը վայր դրած գրոհայինների համաներման մասին օրենքը
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանձնված գրոհայինների համաներման մասին օրենքի գործունեության ժամկետը երկարաձգել է մինչև 2017-ի հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը:
Վերոնշյալ օրենքի համաձայն` իշխանությունները մեղադրանք չեն ներկայացնի այն գրոհայիններին, որոնք կհամաձայնեն հանձնել զենքն ու ազատ արձակել պատանդներին:
Հունվարին Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ երկրի կառավարությունն առաջարկել է համաներում շնորհել յուրաքանչյուր գրոհայինի, ով վայր կդնի զենքն ու կհանձնվի: