Լատվիայի իշխանությունները տուգանել են բանակում ծառայությունից խուսափած կնոջը
International newsԼատվիայի իշխանությունները տուգանել են բանակում ծառայությունից խուսափած կնոջը: Այս մասին հաղորդում է Delfi-ն:
Լատվիական օրենսդրության համաձայն՝ Ազգային զինված ուժերից հեռանալուց հետո անգամ զինվորականները «նախկին» չեն դառնում, այլ պահեստազորային են մնում: Վերջին շրջանում Լատվիայում սկսել են նման զինվորականներին ծանուցագիր ուղարկել՝ պահանջելով զինծառայողի ունակությունների վերականգնման դասընթացներ անցնել:
Չներկայացած քաղաքացիներին մինչեւ 210 եվրոյի չափով տուգանում են: Հունվարին դատարանն արդեն պատժել է երեք քաղաքացու: Նրանցից մեկը կին է, որը, Facebook-ի գրառումներից դատելով, ներկայում Լատվիայում չի բնակվում: Այս երեք դեպքերում տուգանքի չափը 50-70 եվրո է կազմել: