Մխիթարյան. Փորձում էինք որքան հնարավոր է շատ գոլեր խփել
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Լեսթերի» (3:0) հետ հանդիպումից հետո նշել է, որ թիմը խաղի ընթացքում ստիպված է եղել փոփոխություններ կատարել:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկրորդ խաղակեսում խաղադաշտից դուրս բերեց Մարկուս Ռեշֆորդին՝ խաղադաշտում թողնելով միայն Զլատան Իբրահիմովիչին:
«Խաղից առաջ ծրագրել էինք, որ եթե երկու հարձակվողի տարբերակը չգործի, ապա երկրորդ խաղակեսում պետք է փոփոխություն կատարենք:
Փոխարինումներից հետո թիմն ավելի լավ խաղ ցուցադրեց: Փորձում էինք որքան հնարավոր է շատ գոլեր խփել: Ստացվեց:
Շնորհակալություն յուրահատուկ երկրպագուներին»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում BBC-ն: