Yerevan, 22.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օրվա աստղագուշակ

Lifestyle

Խոյ: Մինչև կսկսեք գործել, նայեք ձեր շուրջը, համոզվեք, որ ձեր գործողությունները ոչ մեկին վնաս չեն պատճառի: Բանն այն է, որ ցանկացած նման քայլ կարող է, որ դուք (պատահաբա՞և, թե՞ ոչ) կկատարեք մարդկանց նկատմամբ նույնությամբ կվերադարձվի ձեզ: Կարևոր է արտահայտությունների մեջ լինել զուսպ, որովհետև ձեզ համար կարևոր մարդուն վիրավորելն այսօր շատ ավելի դյուրին է, քան երբևէ:

Վատ օր չէ աշխատանքի համար, հատկապես ստեղծագործական և ձեզ համար հետաքրքիր աշխատանքի: Կարելի է սկսել նոր բիզնես ծրագրեր, այդ թվում այնպիսիք, որոնք պահանջում են զգալի նյութական ներդրումներ:

Ցուլ: Ամեն ինչ ընթանում է ոչ վատ, սակայն հնարամտություն և համառություն ցուցաբերելու դեպքում կարող եք հասնել մեծ հաջողությունների: Հին ընկերները կլինեն ձեր կողքին, որպեսզի լավ խորհուրդներ տան կամ օգնության հասնեն, ինչի կարիքը կարող եք զգալ կեսօրին: Հնարավոր է առաջընթաց` գործնական բանակցություններում, որոնք ընթանում են արդեն մեկ շաբաթից ավելի:

Ստիպված կլինեք չարչարվել, որպեսզի անձնական հարաբերություններում հասնեեք ներդաշնակության: Ճիշտն ասած` ոչ բոլոր Ցլերն են այդ հարցերում զերծ թերություններից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնեք մեծացող երեխաների հետ հարաբերություններին: Այս ոլորտում դուք տառացիորեն քայլում եք ականապատ դաշտով, և ձեր յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել:

Երկվորյակ: Հաջող օր է, տեղի կունենան իրադարձություններ, որոնք ամենայն հավանականությամբ ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Վստահեք աստղերին, այսօր նրանք ձեր կողմից են: Կարելի է նոր գործեր սկսել, այդ թվում` կարևոր և ծանր, լուծել կազմակերպչական խնդիրներ: Տեղին կլինի առաջնորդի որակներ դրսևորելը: Երկվորյակ-ղեկավարներին կհաջողվի համախոհների թիմ ստեղծել:

Մոտ մարդկանց հետ դուք առանց դժվարության եք լեզու գտնում: Այս օրը ձեզ վեճեր և տարաձայնություններ չի բերի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի ռոմանտիկ հանդիպումներ:

Խեցգետին: Մի անհանգստացեք դատարկ բաներից, այսօր ձեզ սպառնում են միայն աննշան խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կլուծեք: Օրը նպաստավոր է տեղափոխության կամ աշխատանքը փոխելու, ինչպես նաև ձեզ որևէ նոր դերում փորձելու համար: Իմիջի փոփոխման հետ կապված փորձերը կլինեն հաջող:

Կենսասիրության պոտենցիալը բարձր է, դուք լի եք էներգիայով և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հոգնածություն չեք զգում: Օրը նպաստավոր է պարբերական մարզումներ սկսելու, առողջ ապրելակերպի անցնելու համար` դուք հեշտությամբ կհարմարվեք նոր ռեժիմին:

Առյուծ: Օրվա առաջին կեսը զերծ չի լինի դժվարություններից, ինչն աստղակերպի այս նշանի ներկայացուցիչների պարագայում կապված է լուրջ էմոցիոնալ ցնցումների հետ: Վտանգ կա, որ կվիճեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կեսօրը նպաստավոր չէ գործնական բանակցությունների համար:

Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը մեծանում է, խնդիրները լուծվում են, ամեն ինչ գնում է դեպի լավը: Երեկոն խոստանում է լինել հրաշալի հատկապես նրանց համար, ովքեր այն կանցկացնեն ռոմանտիկ հանդիպումներում կամ ուղղակի սիրելի մարդու հետ:

Կույս: Հնարավոր են անհաջողություններ և լուրջ խնդիրներ` առաջին հերթին ձեր անձնական հարաբերություններում: Դուք դժկամությամբ եք ընդունում ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, ականջի ետև եք գցում, բայց` իզուր: Դրանցից կարելի է դրական ինչ-որ բան վերցնել: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործարքներ կնքելու համար օրը նպաստավոր չէ:

Մտերիմների հետ ոչ միշտ է հաջողվում լեզու գտնել, ձեր ծրագրերը նրանք չեն ողջունում, չեն հասկանում ստեղծված իրավիճակի հետ կապված ձեր հայացքները: Բայց ամենասուր անկյուններն, այնուամենայնիվ, կհաջողվի հարթել:

Կշեռք: Նպաստավոր օր է աշխատելու համար: Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին:

Պակաս հաջող չեն դասավորվի ձեր գործերը անձնական կյանքում, այդ օրվա իրադարձությունները միայն ուրախացնում են: Դուք լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք չի կարողանում հարաբերվել, աջակցում եք վիրավորված և զգացմունքային մարդկանց, հույս եք տալիս հուսահատվածներին:

Կարիճ: Թեև աշխատավայրում իրավիճակը իդեալական չէ, դուք ինքնատիրապետումը չեք կորցնում և ստեղծված դժվարությունները հաղթահարում եք ոչ վատ: Գործընկերների հետ վեճերը ձեզ այնքան էլ չեն դառնացնում, որովհետև ձեզ հաջողվում է համոզիչ կերպով ապացուցել, որ դուք ճիշտ եք, ինչպես նաև լավ տպավորթյուն թողնել այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար անկարևոր չէ: Բայցևայնպես ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ:

Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ընտանիքում, մտերիմները ոչ միշտ են բավարարված ձեր արարքներով, բայց դուք անգամ փոքրիկ կասկած չունեք, որ ձեզ սիրում ու սիրով են ընդունում: Հիշեք, որ երեխաներն այսօր ավելի են զգում ձեր ուշադրության կարիքը քան սովորաբար:

Աղեղնավոր: Թեև այսօր բարդ խնդիրների լուծման առջև կկանգնեք, այնուամենայնիվ կհաղթահարեք դրանք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունը, այլև այն փորձն ու գիտելիքները , որ կուտակել եք ժամանակի ընթացքում: 

Ֆինանսական հարցերում հնարավոր են դրական փոփոխություններ: Հարազատներից ակնկալում եք աջակցություն, սակայն սպասելիքները ոչ միշտ են արդարանում: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, ընդհանուր առմամբ հարաբերութըյունները վատը չեն, փոքր-ինչ ջանք գործադրելու դեպքում, անպայման լեզու կգտնենք նրանց հետ:

Այծեղջյուր: Աստղերը հեշտությամբ տրվող, մեծ հաջողություններ չեն խոստանում, կարիք կլինի շատ աշխատել , իսկ արդյունքը բնավ չի գոհացնի : Այնուամենայնիվ ձեռքերը ծալած նստել չարժե , անիմաստ վատնած ժամանակը նոր անհաջողությունների , ֆինանսական խնդիրների, ինչպես նաև գործընկերների հետ տարաձայնությունների առիթ կդառնա:

Լավ տրամադրություն պահպանելու համար նշեք անգամ ամենափոքր ձեռքբերումները, հարազատներին ևս մասնակից դարձրեք դրանց, վերջիններս սիրով կկիսեն ձեր ուրախությունը: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Այսօր հատկապես խոցելի է շնչառական համակարգը:

Ջրհոս: Արգասաբեր օր է , առավել նպատակահարմար կենտրոնացում պահանջող խնդիրներով զբաղվելու ,այլ ոչ թե ստեղծագործական գործունեություն ծավալեու համար: Հնարավոր են գործնական առաջարկներ , որոնք, որքան էլ գայթակղիչ թվան, մի շտապեք ընդունել դրանք:

Անձնական հարցերում նախաձեռնող եղեք: Կարող եք ծանոթություն հաստատել ձեզ հետաքրքրող մարդու հետ: Օրվա ընթացքում առողջական խնդիրներն իրենց զգացնել կտան: Աչքերում լարվածություն կզգաք:

Ձկներ: Փորձում եք ամեն բան հասցնել , ինչն էլ թույլ չի տալիս կենտրոնանալ: Սա կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ, եթե գործ ունեք փաստաթղթերի, հաշվարկների և ճշգրտություն պահանջող այլ գործերի հետ:

Հարազատների հետ վիճաբանություններ չեն լինի, անգամ կարող եք հաշտվել նրանց հետ ում հետ վերջերս լեզու չեք գտել: Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի չափավոր: Սպորտով զբաղվեք միայն մարզչի հսկողությամբ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League