ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանը. ՈՒՂԻՂ
PoliticsԽորհրդարանում մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին՝ 11-րդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը: Վերջին նստաշրջանի մեկնարկից առաջ պատգամավորները հոտնկայս ունկնդրեցին ՀՀ պետական օրհներգը:
Գրանցվեց 117 պատգամավոր:
ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:
ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին և փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում: