Բորիս Ջոնսոնը դեմ Է արտահայտվել ՌԴ-ի դեմ Եվրոպայի պատժամիջոցները մեղմացնելուն
International news Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես Է եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված եվրոպական պատժամիջոցների մեղմացման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Մեծ Բրիտանիան պնդելու Է, որ պատժամիջոցները մեղմացնելու պատճառներ այժմ չկան: Հարկավոր Է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- լրագրողներին ասել Է նախարարը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախաշեմին:
Նույն տեսակետն Է հայտնել Լիտվայի արտգործնախարարության ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը: «Պատժամիջոցներն անհրաժեշտ Է պահպանել, որովհետեւ մենք դրանք չեղարկելու պատճառներ չենք տեսնում»,- հայտարարել Է Լինկյավիչյուսը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ին հորդորել Է իրեն «զգույշ» պահել Ռուսաստանի հետ: Նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը Մեյն ասել Է, որ առայժմ վաղ Է վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: