Իսպանիայում Կատալոնիայի նախկին ղեկավարին դատում են անկախության շուրջ հարցում կազմակերպելու համար
International newsԻսպանիայում սկսվել Է Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Արտուր Մասի նկատմամբ դատավարությունը անկախության հարցի շուրջ բնակչության հարցում կազմակերպելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինքնավար մարզի նախկին ղեկավարին մեղադրում են իշխանությունը չարաշահելու եւ իրավակարգի մարմիններին չհնազանդվելու մեջ: Մասի հետ միասին դատապարտյալների աթոռին են հայտնվել Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Ժոանա Օրտեչան եւ կրթության հարցերով նախկին խորհրդական Իրեն Ռիգաուն:
Դատախազությունը պահանջում Է մարզի նախկին ղեկավարին զրկել 10 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բայց չի խնդրում բանտարկել: Սպասվում Է, որ երեք կասկածյալները ցուցմունքներ կտան Կատալոնիայի Բարձրագույն դատարանում, լսումները կտեւեն մինչեւ փետրվարի 10-ը:
Հաջակցություն քաղաքական գործիչների հազարավոր մարդիկ են եկել դատարանի շենքի մոտ: Մասին իր աջակցությունն են հայտնել նաեւ Կատալոնիայի գործող ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ տարածաշրջանային այլ քաղաքական գործիչներ, որոնք կասկածյալների հետ միասին Բարսելոնի փողոցներով անցել են մինչեւ դատարանի շենք:
Ավելի վաղ, մեկնաբանելով այս գործընթացը, Կատալոնիայի նախկին վարչապետը խոստացել Էր, որ եթե իրեն չբավարարի դատարանի վճիռը, ապա պատրաստ Է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասի խոսքով՝ չի կարելի հանցագործություն համարել «մարդկանց լսելու» ցանկությունը: Այդ կապակցությամբ ինքը մարզի բնակչության հարցումը որակել Է «ժողովրդավարության վիթխարի տոն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: